Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումն Ուկրաինային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել է Ուկրաինային գազի մատակարարման դադարեցման մասին, փոխանցոմ է RNS գործակալությունը:

««Ուկրաինայի նավթագազ»-ի կողմից նոր կանխավճար չի ստացվել: Այսպիսով` դադարեցվել է գազի մատակարարումն ուկրաինական ընկերությունների կողմից մինչ նոր վճարումները»,-հայտարարել է Միլլերը:

«Գազպրոմ»-ի ղեկավարը հավելել է, որ ռուսական գազից հրաժարումը լուրջ ռիսկեր է ստեղծում Եվրոպայում Ուկրաինայի տարածքով գազի հուսալի տարանցման համար:

Ավելի վաղ «Ուկրաինայի նավթագազ»-ի ղեկավար Անդրեյ Կոբոլևը հայտարարել է, որ Ուկրաինան ռուսական գազի կարիքը չունի և կարող է ապահովել երկիրը Եվրոպական միությունից ստացված վառելիքով այս և հաջորդ ձմռանը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս