ԿԱՐԻՔԱՎՈՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻՊ տարեկան զեկույցի վերաբերյալ իր ելույթում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց, թե Կարեն Անդրեասյանը կարող է ՀԱԿ-ի վստահությունը շահել մի դեպքում, եթե պաշտպանի իշխանության հակառակորդների մարդու իրավունքները, ժողովրդավարական ազատությունները: Այդ դեպքում, ըստ նրա, ի դեմս Կոնգրեսի՝ ՄԻՊ-ը կունենա շատ հուսալի մի գործընկեր: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ ժպտալով Զուրաբյանին հարցրեց. «Բա իշխանության մեջ եղած մարդիկ իրավունքները պաշտպանելու կարիք չունե՞ն, որ ասում ես` պաշտպանեն ընդդիմության իրավունքները»: Զուրաբյանն էլ հակադարձեց. «Իշխանություններն իրենց մարդու իրավունքները լավ էլ պաշտպանում են»: «Կարիք ունեն բոլոր քաղաքացիները»,-ասաց Աբրահամյանը:




Լրահոս