ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՅԴ ՈՒՂՏԸ ՆՐԱՆՑ ԴՌԱՆՆ ԷԼ ՉՈՔԵՑՏարիներ շարունակ ՀԱԿ-ը ի լուր աշխարհի հայտարարել է, որ ընտրությունների կամ, առհասարակ, ժողովրդավարության հարցերի հետ կապված  խնդիրներին եվրոպացիները  նայում են «լայն փակված աչքերով»:Երեւանի քաղաքապետի ընտրութունների օրը, քվեարկության ամենաթեժ ժամերին  ԵԽԽՎ , թե՞ ԵԱՀԿ դիտորդների խմբի ղեկավարն էր, որ առոք-փառոք ճաշում էր «Տրիումֆ»-ում: Եվ ահա, ինչպես կասեր Հրանտ Տեր-Աբրահամյանի ծանոթ տատիկը`«պրիեխալի»: Հիմա էլ Դավիթ Հարությունյանն է հիասթափվել ԵԽԽՎ-ից: Ոչ ամբողջությամբ, բայց ասաց, որ ակնհայտ միակողմանի քաղաքական մոտեցմամբ Վեհաժողովն իրեն խայտառակ արեց: Մերոնք Բյուրոյի նիստի նախօրեին, նրա ներկայացուցիչներին էին ուղարկել իրենց վերապահումները, այդ նպատակով նույնիսկ Նաիրա Զոհրաբյանն էր հանդիպել  ֆրանսիացի պատգամավոր Մինյոնի հետ, բայց վերջին պահին պարզվել էր, որ նամակը տարածված չէ: Եվրոպացիները դավիթհարությունյանենց անհեթեթ  պատասխան էին տվել: Մոտավորապես այսպիսի, որ այ, երբ դուք բերեցիք` ասացիք տարածեք, մենք հարցրեցինք, թարգմանե՞նք, դուք ասացիք` այո, բայց նորից  չկրկնեցիք, որ տարածեք: Այս ձախողման համար պատվիրակության ղեկավարը բաց տեքստով հասկացնել տվեց, որ մտադիր չէ պատասխանատվություն վերցնել մի բանի համար, որ ժառանգել է իր նախորդից` պատվիրակության այն ժամանակվա ղեկավար Տիգրան Թորոսյանից, որն,  ի դեպ, կողմ է քվեարկել Վեհաժողովյան բանաձեւին, որի ֆորմալ պահանջն էր այդ հանձնաժողովի ստեղծումը: ԼԱՎ ՉԵՆ ԱՇԽԱՏԵԼ  Զարուհի Փոստանջյանը,  ինչպես միշտ, առանձին ասուլիս տալով` հակառակը պնդեց` լավ աշխատանք չի տարվել,  Չավուշօղլուն էլ օգտագործել է  պաշտոնական դիրքը ու հաղթել: Ուստի մեր պատվիրակության կազմը պետք է թարմացվի: ՀԱԿ-Ը ՆԱԽԱՆՁՈՒՄ ԷՀԱԿ երիտասարդները երեկ իրենց աջակցությունն են հայտնել Եգիպտոսի քաղաքացիների պայքարին` այն  ընդունելով «առանց թարգմանության»: Հաղորդագրության մեջ նշվում է, որ մի այդպիսի բռնակալական իշխանություն էլ իրենք ունեն, որոնց դեմ 3 տարի է պայքարում են: ՍԵՐԺԸ ԷԼԻ ՆԱԽԱԳԱՀ Սերժ Սարգսյանն էլ երեկ վերընտրվեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնում: ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս