ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երեւանի ընտրությունները Բաստիլի գրավումը չեն, Երեւանը չի գրավվելու, Երեւանը երեւանցիներինն է. ով ընտրությունների ժամանակ կստանա առավելագույն ձայն, նա էլ կստանա քաղաքի կառավարումը»:

Հրայր Թովմասյան «Առաջին լրատվական»

Հ. Թովմասյանը երեւի չի գիտակցում, որ ՀՀԿ-ականների, հատկապես իր ասածներն արդեն վաղուց շատերը որպես հիմք չեն ընդունում, եւ դժվար թե որեւէ մեկը հավատա: Ուղեղալվացման այս մեթոդը հնացած է, նոր բան պետք է մտածեն: Բոլորն էլ գիտեն, որ ոչ միայն Երեւանի, այլեւ Հայաստանում տեղի ունեցող ցանկացած ընտրություն ոչ թե Բաստիլի, այլ իշխանության եւ աթոռի գրավում է, զավթում կամ իշխանության վերարտադրում: Եվ առավելագույն ձայն ստացողները, որպես կանոն, չեն ընտրվում, քանզի հայաստանյան բոլոր կարգի ընտրություններում միշտ հաղթում են իշխանության թեկնածուները:




Լրահոս