
«Մեղմ ասած՝ երկրի վիճակը բարվոք չէ: Վերջին հինգ տարիների ընթացքում, մենք կարող ենք ասել, որ լավագույն դեպքում տեղում դոփել ենք: Քաղաքական մթնոլորտն անառողջ է, քաղաքական կոնֆիգուրացիան չի արտահայտում ժողովրդի կամքը»:
Հետաքրքիր է, երբ Վ. Օսկանյանն արտգործնախարար էր, այդ ժամանակ չգիտե՞ր, որ երկրի վիճակը բարվոք չէ, որ քաղաքական մթնոլորտն անառողջ է, որ տեղում դոփում ենք: Կամ հիմա, եթե Օսկանյանը ներկայացնում է ԲՀԿ-ն եւ կրկին հանդես է գալիս քննադատական եւ ընդդիմադիր բնույթի հայտարարություններով, ապա ինչո՞ւ ապրիլի 9-ին ԲՀԿ-ին չտեսանք Ազատության հրապարակում կամ Բաղրամյան պողոտայում: Դրա փոխարեն ԲՀԿ-ականների զգալի մասը Մարզահամերգային համալիրում էր եւ ըստ էության ճանաչեց Սերժ Սարգսյանի հաղթանակը: Այսքանից հետո ԲՀԿ-ից քննադատական գնահատականներ լսելը, մեղմ ասած, լուրջ չէ: