Նորք-Մարաշ վարչական շրջանում խուճապային իրավիճակը, կարծես, համեմատաբար թուլացել է: Ինչպես ArmLur.am-ն արդեն հայտնել է, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբավորում, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:
ArmLur.am-ը ներկայացնում է դեպքի վայրից լուսանկարներ, որոնք արվել են զինված խմբի վնասազերծումից հետո: