ՏԵՂՅԱԿ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Comedy Club»-ի հումորիստ, դերասան Պավել Վոլյայի` երկրորդ անգամ ամուսնանալու մասին  տարածված լուրերը հաստատվեցին ռուսական կայքերից մեկի հրապարակումից հետո: Նրա ընտրյալը 27-ամյա մարմնամարզիկ Լյասան Ուտյաշեւան է, որը հիմա սպասում է իրենց  առաջնեկին: Հավանաբար քչերը կհիշեն, որ այդ նույն Ուտյաշեւան տարիներ առաջ երգիչ Անդրեի հետ էր ընկերություն անում: Այս թեմայի մասին Անդրեի հետ խոսել է տեղական կայքերից մեկը: Պարզվել է, որ երգիչը տեղյակ էր տարածված խոսակցություններից, նա նշել է, որ շատ ուրախ է նախկին ընկերուհու համար. «Ուղղակի դա հին` 2009թ.  պատմություն է:  Այսօր շատ ուրախ եմ, որ  Լյասանն ու Պավելը սպասում են իրենց առաջնեկին: Գիտեմ նաեւ, որ նրանք գաղտնի ամուսնացել են: Ինքը շատ լավ մարդ է ու արժանի է երջանիկ լինելու»: Իսկ Լյասանի հղիության մասին Անդրեն տեղյակ է եղել մինչ մամուլում լուրեր տարածվելը. «Նրա հղիության մասին իմացել եմ Ռուսաստանում մեր ընդհանուր ընկերների միջոցով: Մենք շփվում ենք, թեեւ ոչ շատ հաճախ, տեսնվում էինք անգամ այն ժամանակ, երբ մեր միջեւ այլեւս սիրային կապ չկար, որովհետեւ ընկերներ ենք մնացել: Այն ժամանակ, երբ Մոսկվայում էի լինում, շփվում էինք հեռախոսով կամ սոցկայքերով: Ամուսնությունից հետո չենք հանդիպել, ու ոչ էլ հասցրել եմ շնորհավորել նրան, քանի որ այս շրջանում ֆիզիկապես ոչինչ չեմ հասցնում. «X factor»-ի պատճառով ազատ ժամանակ չեմ ունենում»:




Լրահոս