ՀԱՐՑ. Ես աշխատում եմ դպրոցում եւ մոտ երեք ամսից պատրաստվում եմ անցնել ֆիզարձակուրդի: Ցանկանում եմ տեղեկանալ՝ արդյոք հղիության եւ ծննդաբերության կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվելու ընթացքում ես կարող եմ օգտվել սոցիալական փաթեթի ծառայություններից:
ՊԱՏԱՍԽԱՆ. Սիրան Պողոսյանի հարցմանն ի պատասխան՝ հայտնում ենք, որ հղիության եւ ծննդաբերության կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող անձինք չեն օգտվում սոցիալական փաթեթից: Սակայն աշխատանքի վերադառնալուց անմիջապես հետո կարող են օգտվել սոցիալական փաթեթից, եթե նախքան հղիության եւ ծննդաբերության կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդ գնալն ունեցել են տվյալ մարմնում սոցիալական փաթեթի շահառուի վերջին վեց ամսվա աշխատանքային ստաժ:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սոցփաթեթը շարունակում է որքան մոտ, այնքան էլ անհասանելի մնալ: Ինչպես ծրագրի մեկնարկի ժամանակ, հիմա էլ հակված ենք այն մտքին, որ հասարակությանն աջակցելու լավագույն տարբերակն աշխատավարձի, նպաստի կամ թոշակի ուղղակի հավելումներն են: