Կիևը փակել է իր օդային տարածքը ռուսական բոլոր ավիաընկերությունների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախարարների կաբինետը արգելք է սահմանել Ուկրաինայի օդային տարածքով ռուսական բոլոր ավիաընկերությունների թռիչքների համար, փոխանցում է Ntv.ru-ն:

«Խնդրում եմ ենթակառուցվածքների նախարարությանը միջազգային իրավունքին համապատասխան միջոցներ ձեռնարկել ռուսական բոլոր ավիաընկերությունների համար երկրի օդային տարածքը փակելու հարցով»,-հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:

Ուկրաինայի վարչապետը հայտարարել է նաև, որ Ռուսաստանը կարող է օգտագործել ուկրաինական օդային տարածքը սադրանքների համար:

Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է իրավիճակին մոտ աղբյուրը, ՌԴ-ից ավիափոխադրողները հրաժարվել են Ուկրաինային միջոցով տրանզիտային երթուղիներից:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս