ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կցանկանայի իմանալ, եթե քաղաքացին գրանցվում է գործազրկության պետական ծառայությունում, ապա ինչքա՞ն գումար է կազմում ամսական նպաստի չափը: Եվ խնդրում եմ ասել նաեւ, թե երբ կարող է կասեցվել անձի գործազրկության նպաստի վճարումը:

Մարիամ Փանոսյան (42 տարեկան, վարսահարդար)

ՊԱՏԱՍԽԱՆ. 2011 թվականից ՀՀ կառավարության կողմից գործազրկության նպաստի չափը սահմանվել է ամսական 18.000 դրամ:
Ինչ վերաբերում է կասեցմանը, ապա նշենք, որ գործազրկության նպաստի վճարումը կասեցվում է, եթե անձը գործազրկության նպաստի ստացման ժամանակաշրջանում.
1. ընդգրկվում է վարձատրվող հասարակական աշխատանքներում,
2. տեղավորվում է ժամանակավոր աշխատանքի կամ զբաղվածության պետական ծառայության ուղեգրով մասնակցում է մասնագիտական ուսուցման դասընթացներին, վարձատրվող հասարակական աշխատանքներին՝ դրանց տեւողությանը համապատասխան ժամկետով,
3. եթե գործազուրկը մեկ անգամ հրաժարվել է հարմար աշխատանքի տեղավորման առաջարկից, ապա երկու ամիս ժամկետով կասեցվում է գործազրկության նպաստի վճարումը,
4. ժամանակավոր աշխատանքից, մասնագիտական ուսուցման դասընթացներին մասնակցելուց հրաժարվելու դեպքում՝ դրանց տեւողությանը համապատասխան ժամկետով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի
նախարարության զբաղվածության
պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Զբաղվածության պետական ծառայության գործունեության թափանցիկությունը հարկ է հավուր պատշաճի կարեւորել: Անշուշտ, խնդիրն այն չէ, որ ՀՀ-ում գործազուրկներն այնքան շատ են, որ նրանց թիվն անհնար է հաշվել: Չի բացառվում, որ այստեղ նույնպես համապատասխան ուսումնասիրությունների դեպքում վազգենխաչիկյաններ հայտնաբերվեն:




Լրահոս