
Լուսանկարն արվել է Օպերայի շենքի տարածքում
Երեկ մի խումբ երիտասարդ ակտիվիստներ ակցիա էին կազմակերպել նախագահական նստավայրի դիմաց: Նրանք ձեռքներին էին պահել թղթից պատրաստված դագաղ` մեջը գլանաձեւ փաթաթված թուղթ, որի վրա գրված էր՝ «կեղծ երդում»: Երիտասարդները այս ակցիայով հայտարարեցին, որ ապրիլի 9-ին տեղի է ունեցել ՀՀ նախագահի կեղծ երդման արարողություն, եւ այդ պատճառով իրենք կազմակերպել են այդ կեղծ երդման թաղումը: Ու քանի որ երիտասարդներին ստի եւ կեղծիքի թաղման համար իշխանությունները «գերեզման» չտրամադրեցին, նրանք այդ կեղծիքը «թաղեցին» աղբարկղում: