ՉԻ. Սերժ Սարգսյանն արտգործնախարար է փնտրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոր կառավարության ձեւավորմանը հաշված օրեր են մնացել: Այդ մասին գրում է “Չորրորդ ինքնիշխանություն” թերթը եւ հավելում.
“Իշխանական կուլիսներում այս օրերին սպասողական դրություն է, չնայած րնդհանուր տրամադրություններն այնպիսին են, որ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում էական փոփոխություններ իրականացնել գործադիր մարմնի կազմում: Եվ չնայած սրան` որոշ դեմքեր, այնուամենայնիվ, ստիպված կլինեն հրաժարվել իրենց պաշտոններից: Շրջանառվող լուրերի համաձայն` Սերժ Սարգսյանը բավականին դժգոհ է ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի աշխատանքից:
Կառավարության կազմը լքողների շարքում շրջանառվում է նաեւ Նալբանդյանի անունը: Չի բացառվում, որ այդ պաշտոնին Սերժ Սարգսյանր նշանակի իր աշխատակազմի ղեկավարին` Վիգեն Սարգսյանին, իսկ Սերժ Սարգսյանի աշխատակազմը, հնարավոր է, նորից ղեկավարի Կարեն Կարապետյանը` Տաշիրի Կարենը: Կառավարության ձեւավորման հիմնական ինտրիգը սովորաբար կապվում է վարչապետի նշանակման հետ: Այդ առումով այս կառավարության ձեւավորումը բավականին անհետաքրքիր է այն պարզ պատճառով, որ վարչապետի փոփոխություն առաջիկայում կարծես թե չի սպասվում”,- գրում է “Չորրորդ ինքնիշխանությունը”։




Լրահոս