Ժողովուրդ. Խանութներում հայկական պանիր չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արդեն մեկ շաբաթ է, ինչ Երևանի սուպերմարկետներում հայկական արտադրության պանիր չկա, ու թերևս մինչև մայիս նոր խմբաքանակ չեն ստանա: “Ժողովուրդ” օրաթերթին այս մասին հայտնի է դարձել գործարար դաշտին մոտ կանգնած աղբյուրներից:
Ո՞րն է պատճառը: Թերթը փորձել է հարցի պատասխանը ստանալ ՀՀ պանրագործների միության նախագահ Արմեն Գրիգորյանից: “Պանիր արտադրող ընկերությունները կաթ չեն ունեցել: Քիչ է եղել: Այս խնդիրը բոլոր ընկերությունների մոտ է: Եվ սա կշարունակվի մինչև մայիս ամսվա վերջ: Անասունի խոտն անցյալ տարի թանկ էր, այդ պատճառով էլ գյուղացիները գումար չեն ունեցել անասուններին կերակրելու համար և մորթել են: Դրա համար էլ կաթը պակասել է”,-ասել է նա: Զրույցի վերջում Ա. Գրիգորյանը քաղաքացիներին խորհուրդ է տվել խուճապի չմատնվել:




Լրահոս