
“Ժամանակ” օրաթերթի տեղեկություններով՝ Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը պաշտոնից ազատվել է ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում Րաֆֆի Հովհաննիսյանի՝ դեպի նախագահական առաջնորդած երթում սադրանք հրահրելու պատճառով:
“Այդ երթի ժամանակ Ներսիկ Նազարյանը հայհոյել է Րաֆֆի Հովհաննիսյանին, որից հետո վերջինս բռունցքը պարզած վազել է Ն.Նազարյանի՝ իր հետևից առաջնորդելով երթի մասնակից քաղաքացիներին: Այդ ժամանակ էլ սկսվել է բախումը ոստիկանական ուժերի և երթի մասնակիցների միջև:
Այդ պահը չի վրիպել տեղում գտնվող Վ.Գասպարյանի աչքից, ով արագ հասել է նրանց հետևից ու կանխել է հասունացող միջադեպը,- գրում է պարբերականը: