Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նոր մարզիչ է ունենալու. Ռուբեն Հայրապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մոտ ժամանակներում նոր մարզիչ կունենա: «Արմենպրես»-­ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

«Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նոր մարզիչ է ունենալու: Սարգիս Հովսեփյանը չի շարունակի աշխատանքը հավաքականում: Ես հակված եմ միայն տեղացի մարզիչ ունենալուն, քանի որ փորձը ցույց տալ է տալիս, որ արտասահմանցի մարզիչները խախտում են հավաքականի կարգապահությունը: Հայաստանի հավաքականին պետք է հայազգի մարզիչ»,­-ասաց նա:

Հավելենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը Սարգիս Հովսեփյանն է:




Լրահոս