Հրապարակ. ՀՀԿ-ն անձնագրային բաժիններից հավաքագրում է երկրից բացակայողների ցուցակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հավաստի տեղեկությունների համաձայն, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, օգտագործելով իր վարչական ռեսուրսը, Երևանի բոլոր անձնագրային բաժիններից հավաքագրում է երկրից բացակայող, բայց ընտրական ցուցակներում ընդգրկված մարդկանց անունները, որպեսզի ՏԻՄ ընտրության օրը տվյալ մարդկանց անուններով իրենց իսկ ստեղծած շրջիկ խումբը քվեարկի Տարոն Մարգարյանի օգտին: Սակայն ընտրություններին մասնակցող մյուս կուսակցությունները տեղեկացել են այդ մասին, նրանք արդեն ունեն իրենց սեփական ցուցակը, որտեղ նշված են երկրից բացակայող ընտրողների անունները: Մայիսի 5-ին հանձնաժողովի անդամներն ու վստահված անձինք տեղամաս առ տեղամաս ունենալու են տվյալ մարդկանց անուններով ցուցակներ, հետևելու են ընտրական պրոցեսին, կասեցնելու են բացակայող մարդկանց անվան տակ ընտրություն անելու փորձերը և պահանջելու են խիստ պատժել տալ հանձնաժողովի նախագահին` ընդհուպ քրեական պատասխանատվություն: Ընտրություններին մասնակցող կուսակցությունների արդար ընտրություններ անցկացնելու շուրջ նման համախմբվածությունը հույս է ծնում, որ հետագայում էլ համախմբում կընթանա:




Լրահոս