Հայաստանի հավաքականում դավաճանություն է եղել. ՀՖՖ նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի կարծիքով Եվրո-­2016­-ի ընտրական փուլի Հայաստան­ – Ալբանիա խաղի ժամանակ հավաքականի «դավաճանություն է եղել»:

«Ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ամբողջ ազգի սեփականությունն են: Շատ ճիշտ է, երբ բոլորը դժգոհում են: Ես, որպես ֆեդերացիայի նախագահ պետք է ամեն ինչ անեմ, որ դուրս գանք այս ճգնաժամային իրավիճակից: Մեր հավաքականի ֆուտբոլիստները պարզապես չեն ցանկանում խաղալ: Իսկ ինչ վերաբերվում է Ալբանիայի հետ խաղին, ապա այդ խաղում դավաճանություն է եղել: Ալբանիայի հետ խաղին աշխարհի լավագույն մարզիչն էլ լիներ, արդյունքը նույնն էր լինելու»,-­«Արմենպրես»­ի հաղորդմամբ` ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան­-Ալբանիա խաղից հետո միջազգային ԶԼՄ-­ներում լուրեր պտտվեցին, որ հավաքականի մի քանի ֆուտբոլիստները վաճառել են հանդիպումը 2 միլիոն եվրոյով:




Լրահոս