Ժողովուրդ. Արմավիրցիները Բերման էին ենթարկվել ՀՀԿ գրասենյակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ երեկոյան, “Ժողովուրդ”-ը տեղեկություն է ստացել, որ ՀՀԿ կենտրոնական գրասենյակ են հրավիրվել Արմավիրի մարզի մի խումբ բնակիչներ` հանդիպելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Թերթի թղթակիցներն անմիջապես գնացել են Մելիք-Ադամյան փողոց` պար-զելու` մարզի բնակիչները հանդիպում են Տարոն Մարգարյանին, որ ի՞նչ անեն: “Ժամը 18:00-ից աժիոտաժ էր ՀՀԿ գրասենյակի առջև: “Բերման ենթարկված” մարդիկ խմբված սպասում էին: Քիչ ավելի ուշ նրանք ներս մտան: Այնուհետև ՀՀԿ գրասենյակ ժամանեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ու բարևեց բոլորին: Երբ ,Ժողովուրդե֊ի լրագրողները լուսանկարեցին մարզպետին, նա կատակեց. ,Նկարում եք, գոնե էդ լուսանկարը տվեքե, ապա ժպտաց ու հեռացավ: Նրա հետ էին Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ), Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը և Աժ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը: Ասել է թե` Արմավիրի մարզի հակագեներալական թևը: Վերջում կուսակցության գրասենյակ ժամանեց Տ. Մարգարյանը: Փորձեցինք նրանից պարզել, թե ինչու է հանդիպում մարզի բնակիչների հետ, սակայն նա իր դեմքի խոժոռ արտահայտությունը չփոխեց ու անարձագանք թողնելով մեր հարցը`ներս մտավ: Ավելի ուշ պարզեցինք, որ Արմավիրի մարզից ,բերմանե էին ենթարկվել դպրոցի ուսուցիչները, տնօրենները ու այլ պետական գերատեսչությունների աշխատակիցներ, որոնց Տ. Մարգարյանը խնդրել է աջակցել իրեն, ակտիվ քարոզչություն անել, քանի որ մարզում երևանցի աշխատակիցներ շատ կան: Սա նշանակում է, որ ՀՀԿ-ն շարունակում է պետական լծակներն օգտագործել` ի շահ կուսակցության”:
 
Շարունակությունը “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս