Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան ուղղությամբ ձվեր են նետել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում թուրքական դեսպանության շենքի մոտ հարյուրավոր մարդիկ են հավաքվել, ովքեր ցանկանում են իրենց բողոքը հայտնել՝ կապված թուրք-սիրիական սահմանի մոտ ռուսական Սու-24-ի կործանման հետ, փոխանցում է Lifenews-ը:

Զանգվածային ցույցի մասնակիցների ձեռքներին Ռուսաստանի և Սիրիայի դրոշներ են եղել, ինչպես նաև պաստառներ, որոնց վրա քննադատություններ են Թուրքիայի հասցեին, որի ինքնաթիռները նախօրեին կործանեցին ռուսական Սու-24 ինքնաթիռը:

Որոշ ակտիվիստներ դեսպանատան շենքի ուղղությամբ ձվեր և թղթից պատրաստած ինքնաթիռներ, նույնիսկ քարեր և շշեր են նետել:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս