Հրապարակ.Նախկին ՀՀՇ-ականները տարակուսած են ՀԱԿԿ համագումարից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀՇ կուսակցության նախկին անդամների մոտ տարակուսանք է առաջացրել ՀԱԿԿ այն մոտեցումը, որ վարչության անդամների անունները նախօրոք գրվել և առանց փակ-գաղտնի քվեարկության հաստատվել են, ինչը երբեք ՀՀՇ-ի օրոք չի եղել,-ասել են նրանք` այդ մոտեցումը գնահատելով որպես տոտալիտար քայլ, անհարիր ժողովրդավարական կուսակցությանը: Հարցին, թե ինչու բոլոր դեպքերում որոշեցին խախտել իրենց համագումարների ավանդույթը և քվեարկել բաց, ինչպես Կոմկուսը, ՀՀՇ նախկին փոխնախագահ, ՀԱԿԿ վարչության անդամ Վահագն Հայոցյանը պատասխանել է.”Մեզ չի հետաքրքրում, թե ով ինչ է մտածում, մեր անելիքը մենք ենք որոշում, եթե ՀՀՇ-ում էդպես է եղել, էսօր էդպես չէ: Մեր համագումարը որոշել է այդպես, արել ենք այդպես”: Ի դեպ, տեսակետ կա, որ մտահոգություն-վախ է եղել, որ գաղտնի քվեարկության դեպքում ցուցակը չի հաստատվի, հետևաբար նաև Տեր-Պետրոսյանը չի ընտրվի վարչության նախագահ` “Հրապարակը” դիմել է Վահագն Հայոցյանին: “Եթե կար մեկը, որը կցանկանար դնել իր թեկնածությունը, թող առաջարկեր, թող մասնակցեր, ի՞նչ կար վախենալու կամ մտահոգվելու”,- ասել է նա:




Լրահոս