Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ տարված ջանքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 25-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչին։

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն անդրադարձավ Հայաստանի և Սերբիայի միջև վերջին տարիներին դինամիկ զարգացող հարաբերություններին՝ ընդգծելով համագործակցության առավել զարգացման նպատակով հավելյալ քայլերի անհրաժեշտությունը։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը կարևորեց Հայաստանի և Սերբիայի պաշտպանության նախարարությունների միջև ձևավորվող փոխգործակցությունը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Գաշիչը հավաստեց, որ Սերբիան Հայաստանը դիտարկում է որպես բարեկամ պետություն և հետաքրքրված է ՀՀ հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ և ընդլայնմամբ: Նա երախտագիտություն հայտնեց Կոսովոյի հիմնախնդրի կապակցությամբ Հայաստանի սկզբունքային դիրքորոշման համար, որը վերջերս արտացոլվեց նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում Կոսովոյի անդամակցության հարցով քվեարկությամբ։

Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:




Լրահոս