Ժողովուրդ. Բրլիանտի Արշակն ու ՄԱՊ-ի Ալիկը որոշել են Ղարաբաղում գինու ու կոնյակի գործարան հիմնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Արշակ Մխիթարյանը (Բրլիանտի Արշակ) և Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ) վերջերս ԼՂՀ-ում 300 հա հողատարածք են գնել: Թերթի տեղեկություններով` պատգամավորները որոշել են խաղողի այգի մշակել և գինու ու կոնյակի գործարան հիմնել այնտեղ: Թերթը տեղեկացել է նաև, որ Մխիթարյանն ու Պետրոսյանը հաճախ են լինում ԼՂՀ-ում ու շատ ջերմ հարաբերություններ ունեն ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ: Ինչ խոսք, ողջունելի է, որ հայ գործարարները ներդրումներ են կատարում Արցախում: Այնուամենայնիվ “Ժողովուրդ”-ը փորձել է տեղեկությունը ճշտել Ալիկ Պետրոսյանից, սակայն վերջինս ոչ հեռախոսով, ոչ էլ հանդիպելիս պարզապես չի ցանկացել անգամ մեր հարցը լսել: Իսկ Արշակ Մխիթարյանն ասել է, թե իրականում նման բան չկա. “Նման բան գոյություն չունի, չէ, վարչապետին չեմ ճանաչում”:

Շարունակությունը “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս