Ջավախքի հայերը ապրիլի սկզբին ցույց կազմակերպեցին Թբիլիսիի կենտրոնում: Վրաստանի վարչապետի նստավայրի առջև 400 ցուցարարներ պահանջում էին վերջ տալ Վրաստանում գործող որոշ քաղաքական ուժերի փորձերին` “թշնամանք սերմանել Վրաստանի` ազգությամբ հայ եւ վրացի քաղաքացիների միջև”: Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը “Առավոտ”-ին այս աոիթով ասել է. “Չի կարելի բացառել, որ առանձին մարգինալ ուժեր կամ գործիչներ ազգամիջյան թշնամանքն իրենց նեղ քաղաքական նպատակների համար կարճաժամկետ ծաոայեցնելու փորձեր կարող են անել: Սա քաղաքականություն է, և նման ոիսկերի հնարավորությունը միշտ պետք է հաշվի աոնել: Սակայն վրացական հասարակության մեջ ես չեմ տեսնում բարենպաստ հող այդ վտանգավոր վարակի տարածման համար: Հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունը թրծվել Է պատմական ամենաթեժ պայմաններում, և մեր ժողովուրդների պատմական հիշողությունն անհաղթահարելի խոչընդոտ է հայ-վրացական բարեկամությանը սպառնացող որևէ մարտահրավերի առջև”:
Առավոտ. Ազգամիջյան թշնամանքը` քաղաքական նպատակների ծառայեցնելու փորձե՞ր
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ