Օդերևութաբանների կանխատեսմամբ առաջիկա օրերին սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում` մասնավորապես Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում հասնելով մինչև -2 C-ի: Եվ քանի որ այս ընթացքում ծաղկած են պտղատու ծառերը, 0-ից ցածր ջերմաստիճանը դառնում է ցրտահարությունների պատճառ դառնալ: “Բնականաբար, եթե -2 աստիճան գրանցվի օդում, դա արդեն որոշակի բացասական հետևանքներ կարող է ունենալ”,- երեկ “ՀԺ”-ի հետ զրույցում ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը: Խոսքը, սակայն, միայն պտղատու ծառերի մասին է, իսկ ահա այլ մշակաբույսեր օդի ցածր ջերմաստիճանից չեն տուժի: Գյուղատնտեսության նախարարության աշխատակիցները երեկ մեկնել են նշված մարզեր` բնակչությանն իրազեկելու, թե ինչպես կարող են իրենց այգիները պաշտպանել սպասվող ցրտահարությունից: “Սա այն ջերմաստիճանն է, որ առանց այլայլությունների կարելի է ավանդական միջոցները օգտագործել ով, մասնավորապես ծխակույտերի ստեղծման միջոցով պայքարել ցրտահարության դեմ: Այսինքն` եթե մի քանի ժամ գիշերային ժամերին գյուղացին իրեն նեղություն տա և տված խորհուրդները ճիշտ իրականացնի, կարող եմ հաստատ, համոզիչ կերպով ասել, որ հարյուր տոկոսանոց արդյունք կապահովի”,- համոզմունք հայտնել է Գառնիկ Պետրոսյանը` ավելացնելով, որ բոլոր նախադրյալները կան առատ բերք ստանալու համար և ինքը չի կարծում, որ ցրտահարությունները գների վրա ազդեցություն կունենան:
Հայկական ժամանակ. Միրգը չի՞ թանկանա
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ