Հրապարակ. Հարձակվողները տարել են Արագած Ախոյանի տան բանալիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԲՀԿ պատգամավոր Արագած Ախոյանի որդու` Հայկ Ախոյանի վրա հարձակված, մի քանի անգամ էլեկտրաշոկի ենթարկած անձինք իրենց հետ տարել են ոչ թե հարսանիքից վերադարձած Հ. Ախոյանի դրամապանակը, այլ` տան բանալիները: Ի դեպ, հետաքրքիր է, որ Արագած Ախոյանն ունի անտիկվարիատի, արվեստի գործերի, նկարների մեծ ու հարուստ, Հայաստանում եզակի համարվող հավաքածու` սկսած մ.թ.ա. բրոնզե դարից մինչև մեր օրեր, տասնիներորդ դարի ճանաչված ֆրանսիական քանդակագործների աշխատանքներ: Նրա հավաքածուի մեջ է նույնիսկ բանտային այն խցի բանալին, որտեղ պահվել է Չարենցը, գրամոֆոնների թանկարժեք հավաքածուի մեջ ուրույն տեղ ունի “Հիտլեր-ռադիոն”` պատերազմի տարիների ֆաշիստական Գերմանիայում արտադրված ռադիոյի գրեթե գեղագիտական նմուշ: Որոշ ԲՀԿ-ականներ չեն բացառում, որ հնարավոր է այդ անձինք էլեկտրաշոկն օգտագործել են, որպեսզի բանալիները կարողանան գտնել:




Լրահոս