ՀՀ կառավարությունը «Ֆերոն» ՍՊԸ-ին կտրամադրի զենքի արտադրության լիցենզիա` երեք տարի ժամկետով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը` համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության նոյեմբերի 26-ի նիստի օրակարգում:
Հիմնավորման համաձայն` «Ֆերոն» ՍՊԸ-ն ՀՀ պաշտպա նության նախարարության պատվերով իրականացնում է մարտական զենքի պահեստամասերի և համալրող մասերի մշակման, նորոգման ու արտադրության պայմանագրային աշխատանքներ: Հաշվի առնելով վերը նշվածը` ՀՀ ՊՆ-ն նպատակահարմար է համարում ընկերությանը տալ զենքի արտադրության լիցենզիա: «Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա արդյունավետ իրականացնել ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումները և զարգացումը», ասված է ՀՀ ՊՆի հիմնավորման մեջ: