Թուրքիայի մայրաքսղաքում ուժգին պայթյուն է հնչել, փոխանցում է RT-ն՝ հղում անելով Hurriyet-ին:
Թուրքական պարբերականի տեղեկությունների համաձայն, պայթյունն այնքան ուժգին է եղել, որ լսելի է եղել քաղաքի մի շարք շրջաններում, և սկզբնապես վարկած է տարածվել ահաբեկչությունների շարքի մասին: Քաղաքի փողոցները լցվել են հրշեջ մեքենաներով, ոստիկաններով և շտապօգնության մեքենաներով, սակայն պայթյունի աղբյուրը երկար ժամանակ չեն կարողացել հայտնաբերել:
Անկարայի բնակիչները խուճապի են մատնվել, մի քանի դպրոց նույնիսկ փակվել է անվտանգության նկատառումներով:
Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել քաղաքի արդյունաբերական շրջանում, որ գազի պայթյուն է տեղի ունեցել Ozpetek արդյունաբերական համալիրում:
Դեպքի արդյունքում կա 5 վիրավոր:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան