Ռուբեն Վարդանյանը վաճառել է ԱվտոՎազ ընկերության 20,53% բաժնետոմսերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռուսաստանաբնակ գործարար, Sberbank CIB-ի համաղեկավար Ռուբեն Վարդանյանը վաճառել է “ԱվտոՎազ” (“АвтоВАЗ” ընկերության 20,53% բաժնետոմսերը “Ռոստեխ” (“Ростех”) պետական կորպորացիայի և Renault-Nissan դաշինքի համատեղ ձեռնարկությանը, գրում է “Վեդոմոստի”-ն։
Գործարքի գինը կարող է կազմել մոտ 600 մլն դոլար։
“Troika Dialog Investments Ltd-ը վաճառել է “ԱվտոՎազ”-ի՝ իրեն պատկանող բոլոր 20,53% բաժնետոմսերը նիդեռլանդական Alliance Rostec Auto B.V.-ին՝ “Ռոստեխ”-ի և Renault-Nissan-ի համատեղ ձեռնարկությանը”,-գրում է թերթը։
 
“Ռոստեխ”-ի ներկայացուցիչը գործարքի մանրամասները չի բացահայտել՝ հիշեցնելով միայն, որ գործարքը կատարվել է 2012-ի դեկտեմբերին “ԱվտոՎազ”-ի հիմնական բաժնետերերի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։ Այն ենթադրում է, որ Alliance Rostec Auto-ն մինչև 2014-ի կեսերը վերահսկողություն կստանա ռուսական խոշոր ավտոարտադրողի նկատմամբ։
 
Մինչև 2012 թվականն “ԱվտոՎազ”-ի 20,5%-ը վերահսկում էր Troika Dialog-ը։ Սակայն նախորդ տարի ընկերությանը ձեռք է բերել”Սբերբանկ”-ը։ Այդ գործարքից առաջ, Վարդանյանը Troika Dialog-ից մասնաբաժին էր գնել “ԱվտոՎազ”-ում և “ԿԱՄԱԶ”-ում։
 
tert .am




Լրահոս