Փրկարարները բնակարանում գտել են 83-ամյա տանտիրոջը՝ անիօգնական վիճակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանում, ապրիլի 16-ին, ժամը 19.14-ին ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 39 շենքի 8-րդ բնակարանի բնակիչը վատառողջ է, չի կարողանում ինքնուրույն բացել բնակարանի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, հյուրասենյակի բազմոցին` անօգնական վիճակում, հայտնաբերել են` 83-ամյա Շ. Մատենցյանին, ում շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են “Արմենիա” բժշկական կենտրոն: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:




Լրահոս