Մալաթիա շրջանում դանակահարել են 25-ամյա երիտասարդի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հիվանդանոցից ապրիլի 16-ին՝ ժամը 03.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ “կրծքավանդակի մասի կտրած-ծակած վերք” ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Վահագն Ա.-ն:
Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ մեկնած օպերատիվ խմբին Վահագն Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 00.30-ին, Սեբաստիայի փողոցից դեպի Ծովակալ Իսակովի պողոտա տանող ճանապարհի հարակից տարածքում, վիճաբանության ժամանակ, իրեն հարվածներ հասցրել և վնասվածքներ պատճառել են երկու անհայտ անձինք:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դեռևս չպարզված առարկայով Վահագն Ա.-ին հարվածել և վնասվածքը պատճառել է 1992 թ. ծնված Արթուր Թ.-ն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուր Թ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:




Լրահոս