
Ապրիլի 16-ին, ժամը 19.37-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մազմանյան-Հ. Շիրազ խաչմերուկում այրվում է տրոլեյբուս: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Էլ. լարերի կարճ միացման հետեւանքով այրվել է տրոլեյբուսի առջեւի հատվածը: