Արագած Ախոյանը նոր «ախպերություն» ունի. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արագածոտնի մարզպետի եւ մարզային պատգամավորների լարված հարաբերությունները սահմանադրական բարեփոխումների շնորհիվ խիստ ջերմացել են: Մեր տեղեկություններով, «այո»-ի համար հատկապես իրեն «կոտորում» է ԲՀԿ-ից հեռացած Արագած Ախոյանը, նա, որ ժամանակին մարզպետ Սարգիս Սահակյանի հետ խորը հակասություններ ուներ, հիմա «ախպերություն» է անում՝ համայնքներ այցելում, կատարում նրա, որպես մարզային պատասխանատուի, հանձնարարականները, միայն թե տեղ գտնի հաջորդ խորհրդարանի «արեւի տակ»: Մեր տեղեկություններով, Ախոյանն ու մարզպետը նախօրեին նույնիսկ միասին այցելել են Ապարան ու ջան-ջիգյար մթնոլորտում փոփոխություններ քարոզել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս