Ծննդկանի և նորածնի մահվան դեպքերի հետևանքները. «Շենգավիթ» ԲԿ-ում իրավիճակ է փոխվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում վերջին ամիսներին ծննդկանի եւ նորածնի մահվան դեպքերի արձանագրումից հետո այդ հիվանդանոցի տնօրեն Սերգեյ Ուռումյանի անունը հանվել է ՀՀ առողջապահության նախարարության արտակարգ դեպքերի համար ստեղծված խորհրդի անդամների կազմից: Այդ որոշումը կայացվել է ծննդկան Մերի Մարգարյանի  մահվան դեպքից հետո, որը տեղի էր ունեցել հուլիսի 29-ին:

Վերը բերված լուրի առնչությամբ «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից ասացին, որ նախարարությունում գործում է մանկաբարձագինեկոլոգիական խորհուրդ, որտեղ քննարկվում են տարբեր ԲԿ-ներում արձանագրվող ծանր դեպքերը: Ըստ պարզաբանման՝ «Շենգավիթ» ԲԿ-ի տնօրեն Սերգեյ Ուռումյանը, որ նախկինում եղել է այդ խորհրդի կազմում, ներկայումս չկա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս