
Ապրիլի 16-ի՝ լույս 17-ի գիշերը, եղանակի կտրուկ փոփոխության հետևանքով առատ ձյուն է տեղացել Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրու, Վանաձորի, Սպիտակի, Ճամբարակի տարածաշրջաններում։ Ճանապարհները մաքրվել են, մշակվել են աղ ու ավազի խառնուրդով։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից տեղեկացնում են, որ ժամը 10.30-ի դրությամբ՝ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են։