Հովիկ Աբրահամյանի օգնականի նպատակը հարստանալն էր, և նա հասել է դրան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետի օգնական Կարապետ Վարդանյանի դրամական միջոցներն անցած տարվա վերջին կազմել են 2 մլն 100 հզ. դրամ, 30 հզ. ռուսական ռուբլի, 6 հզ. դոլար եւ 3 հզ. եվրո: Այս մասին տեղեկանում ենք նրա պաշտոնական հայտարարագրից: Օգնականի ամսական աշխատավարձը կազմում է 326 հզ. դրամ: Այն, որ մարդը շատ փող ունի, դա ամենեւին էլ վատ չէ:

Մարդու նպատակը եղել է հարստանալը, եւ նա հասել է դրան: Սակայն, երբ հարստանալ ցանկացող մարդը նշանակվում է պետական պաշտոնի, այստեղ արդեն ամեն ինչ «վատանում» է. նա պետականն ու սեփականը խճճում է: Ի դեպ, վարչապետի օգնականի կինը՝ Վարդուհի Ֆեսչյանը, որն ամսական 250 հզ. դրամ աշխատավարձ է ստանում, 1 մլն դրամ, 3 հզ. դոլար եւ 4 հզ. եվրո գումար ունի իր հաշվին: Հավանաբար նվերների շարքից է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս