«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ Սերժ Սարգսյանն աշխատանքային քննարկում է ունեցել ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի եւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ ու հայտարարել, թե «Հայաստանը պետք է մնա աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում, մեր երկրում չպետք է տեղի ունենա իրադարձություն, որը ինչ-որ կերպ կարող է խաթարել երկրի հեղինակությունը»:
«ՉԻ» – Որոշ տեղեկությունների համաձայն՝ Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը խուճապի մեջ է գցել ՀՀԿ-ին: Շատերը նրա հայտարարությունը գնահատել են որպես սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղյալ հայտարարելու որոշում, որովհետեւ ուրիշ ի՞նչը կարող է ավելի ուժգին «խաթարել երկրի հեղինակությունը», եթե ոչ հանուն սեփական իշխանությունը երկարաձգելու Սահմանադրությունը փոխելու արկածախնդրությունը:
Իսկ Գորիկ Հակոբյանն ու Վլադիմիր Գասպարյանն, ասում են, մի պահ կարծել են, թե Սերժ Սարգսյանը պատրաստվում է հրաժարական տալ, որպեսզի «չխաթարվի երկրի հեղինակությունը», բայց հետո հասկացել են, որ իրենց երկյուղն անտեղի է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: