Ապրիլի 16-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Մյասնիկյան պողոտայից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Հրաչյա Գ.-ին: Ոստիկանությունից հայտնում են, որ նա ապրիլի 13-ից ոստիկանության Չարենցավանի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 16-ին, ժամը 12.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 24/1 շենքի մոտից բերման է ենթարկվել 1957 թ. ծնված Հերիքնազ Ղ.-ն, որը ս/թ ապրիլի 12-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: