«Տուրուհան-ավիա» ընկերության Մի-8 ուղղաթիռն ընկել է Ենիսեյ գետի սառույցների վրա, փոխանցում է Lifenews-ը:
Ուղղաթիռը վթարի է ենթարկվել Իգարկայի օդանավակայանից թռիչքից 12 րոպե հետո Կրասնոյարսկի շրջանում:
Անձնակազմի հետ կապ չի եղել: Դեպքի վայր են մեկնել ամենագնացներ և օդային բարձիկով նավ` ուղևորների տարհանման համար:
Որոշ ժամանակ անց ողջ մնացած ուղևորները կարողացել են կապի դուրս գալ հեռախոսով:
Վերջին տվյալների համաձայն, զոհերի թիվը հասել է 15-ի: Ավելի վաղ հաղորդվում է 8 զոհի մասին:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան