Գողություն են կատարել՝ օգտվելով տանտիրոջ բացակայությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 16-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության  եւ Շենգավիթի բաժնի ծառայողները Խանջյան փողոցի թիվ 49 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Նարեկ Ա.-ին եւ 1963 թ. ծնված Մովսես Մ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ ապրիլի 11-ին 44-ամյա Սամվել Ա.-ն իր տան բանալին վստահել է իր ծանոթ Մովսես Մ.-ին, որն էլ, օգտվելով տանտիրոջ բացակայությունից, ընկերոջ` Նարեկ Ա.-ի եւ ոմն Հրաչի հետ, նշված բնակարանից գողացել են Կայսրական Ռուսաստանի ժամանակահատվածի 5 ռուբլի անվանական արժողության թղթադրամ, 1923 թվականի վրացական լարի եւ հագուստ` պատճառելով 160.000 դրամի նյութական վնաս: Ձեռնարկվում են միջոցառումներ Հրաչի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս