Կառավարությունում ևս ուժեղացված հսկողություն է տիրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ վերջին օրերին Ազգային ժողովում, համեմատած մյուս օրերի, ավելի ուժեղ հսկողություն է  տիրում, և անվտանգության աշխատակիցները զինված են ավտոմատներով:

Սակայն ՀՀ պետական պահպանության վարչության պետ Հրաչյա Հարությունյանը պատասխանել էր . «Ընդամենը մեր գործառույթներն ենք իրականացնում: Մի օր կարող է ինքնաձիգը տեսնեք, մի օր չտեսնեք, բայց դա ոչինչ չի նշանակում: Իրավիճակը նորմալ է, մտահոգվելու խնդիրներ չունենք»:

Այսօր լրագրողներն ականատես եղան, որ նույն իրավիճակն է տիրում նաև կառավարությունում:  Կառավարությունում այսօր հսկողությունը, սովորական օրերի համեմատ, ավելի ուժեղացված էր: Անվտանգության աշխատակիցներն ավտոմատներով զինված էին հսկում շենքը:

Ակնհայտ է, որ նման հսկողությունը կապ ունի երեկ տեղի ունեցած իրադարձությունների հետ:




Լրահոս