ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որի շրջանակներում իր ելույթն է ավարտել Հայաստանի ներկայացուցիչ Նազիկ Ավդալյանը:
Նա հանդես է եկել B խմբում և երկամարտի 230 կգ արդյունքով գրավել չորրորդ տեղը: Ավդալյանը պոկել է 105 կգ և հրել 125 կգ: