
Երեկ համացանցում ձայնագրություն էր տարածվել, որում «Հայոց Վահան» գնդի հիմնադիր Արթուր Վարդանյանը, այս տարվա հուլիսին «Ռադո Մարիամին» տված հարցազրույցում հայտարարել էր, թե գունդը հիմնադրվել է Քեսաբի պաշտպանության համար և աշխատանքներ է տարել այդ ուղղությամբ` հանդիպելով սիրիահայերի և քեսաբահայերի հետ:
«Արեւելքի» հարցմանն ի պատասխան, Քեսաբի պատասխանատու կառույցներից տեղեկացրին, որ առաջին անգամ են լսում խմբի և նրա հիմնադրի անունը և, որ ոչ մի նման խմբավորում չի մասնակցել Քեսաբի ազատագրությանն ու պաշտպանությանը: