Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան որոշել է նոր պայմանագիր ստորագրել ակումբի հետ:
Daily Mirror-ը հայտնում է, որ իսպանացի մասնագետը համաձայնել է երկու տարով երկարաձգել իր գործող պայմանագրի ժամկետը: Նոր պայմանագրի համաձայն՝ նա տարեկան 24 մլն եվրո կստանա: Ներկայումս Գվարդիոլայի աշխատավարձը շուրջ 19 մլն եվրո է կազմում:
Հիշեցնենք, որ Գվարդիոլայի՝ մյունխենյան ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2016 թվականը: Կողմերը բանակցություններ կսկսեն Բունդեսլիգայի առաջին շրջանի ավարտից հետո: