Վստահությունը չարաշահելով` տիրացել է գումարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում  ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 11-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության  Կենտրոնականի բաժին է ներկայացել 1988 թ. ծնված Վոլոդյա Ս.-ն և հաղորդում տվել, որ ոմն Մովսես իրենց հովանավորելու, անապահով ընտանիք ճանաչելու և 6.000   դոլար տալու պատրվակով   փետրվարի 26-ին   իր կնոջից` 1978 թ. ծնված Շողիկ Պ.-ից վերցրել է 1.000 դոլար և չարաշահելով նրա վստահությունը` խաբեությամբ տիրացել  գումարին:
Ոստիկանության  ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մովսեսը  1974 թ. ծնված  Մովսես Հ.-ն է, որն բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 16-ին, ժամը 15.00-ին, ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:




Լրահոս