Կառավարությունը մերժեց պատգամավորներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ մերժվեց Ազգային ժողովի պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Վահան Բաբայանի և Թևան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնությունը:

Ներկայացված նախագծով առաջարկվում էին Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում տեղ գտած ճանապարհատրանսպորտային իրավախախտումների համար նախատեսված տուգանքները նվազեցնել:

Գործադիրը մերժեց պատգամավորների նախագիծը: «Բերկայացված նախագծի հիմնավորման մեջ բացակայում են վիճակագրական տվյալները, համապատասխան վերլուծությունները», – ասված է եզրակացության մեջ:




Լրահոս