Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Սյունիքի մարզի Սիսիան համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման նպատակով Սյունիքի մարզպետարանին հատկացնել 30 միլիոն դրամ:
Այդ գումարից «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով` 28 միլիոն 320 հազար դրամ, իսկ «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով` 1 միլիոն 680 հազար դրամ: Մեկ այլ որոշման համաձայն` 28 միլիոն դրամ հատկացվեց Սյունիքի մարզի Կապան համայնքի Ա. Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի վերանորոգման համար: