Մոսկվան չեղյալ է համարել դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ռուս -թուրքական գագաթնաժողովը. փոխանցում է «Коммерсантъ»-ը:
Պարբերականի տեղեկությունների համաձայն, որոշումն ընդունվել է Սու-24-ի կործանումից հետո:
Ընդ որում, նոյեմբերի 24-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ պլանավորված գագաթնաժողովը չեղյալ համարելու մասին հարցը չի բարձրացվել, սակայն նշել է, որ գագաթնաժողովի անցկացումը կախված է մի շարք գործոններից:
Ռուս-թուրքական գագաթնաժողովը պլանավորվում էր անցկացնել դեկտեմբերի 15-ին Սանկտ Պետերբուրգում: Անթալիայում կայացած G20 գագաթնաժողովի շրջանկաներում ՌԴ և Թուրքիայի նախագաները համաձայնության էին եկել գագաթնաժողովի անցկացման շուրջ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան