Թուրքական ԶԼՄ-ները հաստատում են, որ սիրիացի փախստականների համար մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարերի ավտոշարասյունը Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հետ սահմանից ոչ հեռու ռմբակոծվել է ռուսական ավիացիայի կողմից:
Այս մասին հայտնել է թուրքական Humanitarian Relief Foundation (IHH) իրավապաշտպան կազմակերպությունը:
Մարդասիրական օգնությունը նախատեսված էր սիրիացի փախստականների համար, բեռնատարերն ուղևորվում էին Աազազ քաղաք, որը գտնվում է ընդդիմադիր ուժերի վերահսկողության տակ:
Թուրքական Anadolu գործակալությունը հաստատում է, որ ավիահարվածը հասցվել է ռուսական ավիացիայի կողմից: Գործակալության տվյալների համաձայն, հարձակման արդյունքում 7 մարդ է զոհվել, ևս 10-ը վիրավոր է: Ոչնչացվել է 20 բեռնատար:
Hurriyet պարբերականն իր հերթին չի բացառում, որ ավիահարվածները կարող էին հասցվել սիրիական ավիացիայի կողմից:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան