Բակո Սահակյանն ընդունել է Գևորգ Կոստանյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ-զինվորական դատախազ Արտակ Հարությունյանին:

Հանդիպմանը, որին ներկա էին Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը եւ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:




Լրահոս