Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանում Թուրքիայի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանումը Թուրքիայի համար ավարտվեց պատժամիջոցներով. Ռուսաստանը կսահմանափակի Թուրքիայից մթերքների և այլ ապրանքների ներմուծումը. փոխանցում է Коммерсантъ-ը:

Սահմանափակումների տակ հայտնված ապրանքների ցուցակը դեռևս չի հրապարակվել: Պատժամիջոցները կսահմանվեն «Ռոսելխոզնադզոր»-ի և «Ռոսպոտրեբնադզոր»-ի գծով:

Նշվում է, որ գերատեսչություններում դեռևս չեն մեկնաբանում այս տեղեկությունը:

Ընթացիկ տարում 10 ամիսների ընթացքում Թուրքիան Ռուսաստանին 1 միլիարդ դոլարի արտադրանք է մատակարարել, որի հիմնական մասնաբաժին են կազմում լոլիկն ու ցիտրուսը: Սակայն ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը պատրաստ է փոխարինել դրանք Իրանից, Մարոկկոյից, Իսրայելից և այլ երկրներից բերված մթերքներով:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս